ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Իրողություն

Իրողություն
12.11.2024 | 10:28

Մարդը չի փոխվում,

ոչ ոք չի փոխվում,

հոգի ասածը

անուղղելի է.

նա մերկ գալիս է,

մերկ էլ գնում է,

իսկ մնացածը

իրողություն է:

Ոչ ոք, ոչ մեկին

չի կարող փոխել.

չարը չի դառնում բարի,

բարին՝ չար,

լիրբը չի կարող

քաղաքակրթվել,

բանսարկուն՝ զսպվել,

պոռնիկը՝ շտկվել,

գող ու մարդասպան

հետդարձի չեն գա,

դա չի լինելու:

Գենը չի փոխվում.

կարող են կրթվել,

զարգանալ,

ծպտվել միառժամանակ,

բայց փոխվել՝ երբեք,

թե չէ աշխարհում

ոչ բանտ կլիներ

և ոչ էլ կրոն,

չէր լինի օրենք,

դատ ու դատասատան,

ոստիկան, զինվոր,

ոչ էլ՝ պետություն:

ՈՒ չէր թալանի

զավակը՝ տունը,

երկիրը, հողը,

ընդերքը, ջուրը...

կռնատի ծառն ու

իր ժողովրդին:

ՈՒ էլ չէր լքի

թռչունը՝ բույնը...

Մարդը չի փոխվում,

ուրիշ հեքիաթներ

արդեն հորինեք,

այս ճանապարհը

տարավ ոչ մի տեղ.

ուրիշ ճանապարհ,

ուրիշ մի աշխարհ

և ուրիշ մի կյանք:

Հանեք այս հոտը,

սակայն մի քշեք,

մի փչացրեք,

մի փորձեք ժխտել

իրողությունը:

13.08.2019թ.

Վահունի Հովակիմյան

Դիտվել է՝ 4937

Մեկնաբանություններ